Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
18.07.2023,
21:15
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գիտնականները գնահատել են ասպիրինի ազդեցությունը սրտի վրա։
Նրանց խոսքով, ցավազրկողի օգտագործումն ավելացնում է սրտանոթային անբավարարության զարգացման ռիսկը, հաղորդում է lenta.ru–ն` հղում անլով Express հրատարակությանը։
Սրտի բրիտանական հիմնադրամի և Սրտաբանների եվրոպական միության գիտնականների ուսումնասիրության տվյալներով, աշխարհում ամենահայտնի ցավազրկողներից մեկը 26 տոկոսով ավելացնում է սրտի հիվանդությունների ռիսկը։ Դա, մասնագետների խոսքերով, մահացության գլխավոր պատճառներից են ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ աշխարհում։
Փորձագետներն ավելացրել են, որ սրտային և սրտանոթային հիվանդություններից տառապող մարդկանց թիվը գերազանցում է Ալցհեյմերի հիվանդություն և քաղցկեղ ունեցող մարդկանց թվին։–0–