Սուրճը երկարացնում է կյանքի տևողությունը. գիտնականներ

16.07.2017, 20:35
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունն ապացուցել է, որ սուրճի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է մահացության ռիսկը։
Սուրճը երկարացնում է կյանքի տևողությունը. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունն ապացուցել է, որ սուրճի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է մահացության ռիսկը։

Համապատասխան արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում, որի մասին հակիրճ տեղեկացնում է ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, հաղորդում է lenta.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Մասնագետները հետևել են շուրջ 190 հազար կամավորների կենսակերպին, որոնց շրջանում եղել են սևամորթներ, ԱՄՆ–ում բնակվող ճապոնացիներ, սպիտակամորթներ և լատինաամերիկացիներ։ Հարցման մասնակիցները, որոնք ուսումնասիրության մեկնարկի ժամանակ եղել են 45–47 տարեկան, բաժանվել են մի քանի խմբերի` կախված սուրճի օգտագործումից։

Մարդկանց հետևել են միջինը 16 տարի, ուսումնասիրության ավարտին մահացել է շուրջ 60 հազար մարդ, որոնց 36 տոկոսը սիրտ–անոթային հիվանդություններից և 31 տոկոսը քաղցկեղից։
Ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո պարզվել է, որ օրական մեկ բաժակ սուրճի օգտագործումը միջինը 12 տոկոսով նվազեցնում է մահացության ռիսկը, երեք բաժակի օգտագործումը` 18 տոկոսով։

Այս արդյունքը կախված չի եղել ըմպելիքում կոֆեինի պարունակությունից։

«Սուրճը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ և ֆենոլ միացություններ, որոնք կարևոր դեր են խաղում քաղցկեղի կանխարգելման գործում», – նշել է ուսումնասիրության համահեղինակ Վերոնիկա Սետևվանը։ –0–