Երևանի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

20.06.2025, 22:13
Նոր Խարբերդի տներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել
Երևանի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ 34-ամյա Հ. Ա.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։