Մոբայլ հավելվածի անվտանգության խաթարում առկա չէ․ Արդշինբանկը հանդես է եկել հայտարարությամբ
20.06.2025,
16:11
Արդշինբանկը հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արդշինբանկը հանդես է եկել հայտարարությամբ։
«Տեղեկացնում ենք, որ թեստավորման աշխատանքների ընթացքում աշխատանքային փորձնական հաղորդագրությունն ուղարկվել է իրական միջավայր, հայցում ենք Ձեր ներողամտությունը», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ։
Բանկից հայտնում են, որ մոբայլ հավելվածի անվտանգության խաթարում առկա չէ և շնորհակալություն հայտնում վստահության և համագործակցության համար։