Ողբերգական ավտովթար՝ Կոտայքում․ 1 մարդ տեղում մահացել է, երկուսը վիրավոր է

20.06.2025, 15:56
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքում․ 1 մարդ տեղում մահացել է, երկուսը վիրավոր է

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03։10-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի և ինտերնետի համար տեղադրված դիտահորին և առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի աշխատակիցիները, պարեկները։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։