Պոզներ. երբ մարդը հեռանում է Ազնավուրի նման, կարելի է անգամ նախանձել (ՎԻԴԵՈ)

02.10.2018, 12:55
Վլադիմիր Պոզները ցավակցություն է հայտնել աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։
Պոզներ. երբ մարդը հեռանում է Ազնավուրի նման, կարելի է անգամ նախանձել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռուս հեռուստալրագրող և վարող Վլադիմիր Պոզները ցավակցություն է հայտնել աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։

Ազնավուրը մահացել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։

«Պետք չէ լացել, նա չէր ցանականա դա, նա դրական կյանք է ապրել։ Կարելի է միայն հիշել նրան մեծ  երախտագիտությամբ, ուրախությամբ, ծափահարել նրան, բայց չլացել, նա այդպիսի մադ չէր», – ասել է Վլադիմիր Պոզները ՏԱՍՍի թղթակցին, հայտնում է pozneronline.ru–ն։

Նա նշել է, որ Ազնավուրը ապրել է երկար, գեղեցիկ և հաջողված կյանք, «սիրել է մինչև վերջին շունչը»։

«Անշուշտ, ցավալի է, երբ մարդ է հեռանում։ Սակայն, երբ մարդը հեռանում է այսպես, երբ մարդը ապրել է նման կյանք, կարելի է միայն նախանձել նրան», – ասել է Պոզները։

Նա հիշեցրել է, որ իրեն բախտ է վիճակվել հարցազրույց վերցնել արտիստից, սակայն ամենակարևորը նրա համար մնում են Ազնավուրի ստեղծագործությունը։

«Իմ մեջ տպավորվել է և ես իրեն կհիշեմ երգելու այդ ոճով և ձայնով, կհիշեմ այն կրքոտությունը, որով նա կատարումեր իր երգերը։ Նա 90 անցեր, սակայն շարունակումեր երգել։ Միանգամայն պարզ է, որ դա իր կյանքի իմաստներ», – ասել է լրագրողը։

Պոզները նշել է, որ իր սիրված երգերից մեկն է «Հավերժ սերը» (Вечная любовь)։–0–