Մեղրիում տեղի կունենա հայ-իրանական նռան փառատոն
11.10.2024,
15:37
Այն կանցկացվի Մեղրի համայնքի մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեղրիի համայնքապետարանը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին Մեղրի համայնքի Մեղրիի մարզադաշտում կկայանա հայ-իրանական նռան փառատոնը։
«Ցանկացողները կարող են հանդես գալ իրենց տաղավարներով»,-նշված է հայտարարության մեջ։