Հայտնի են բարձր տրամադրություն ապահովող լավագույն երգերը (ՎԻԴԵՈ)

08.10.2017, 19:25
Կազմվել է տասը լավագույն երգերից բաղկացած մի ցանկ, որը նպաստում է տրամադրության բարձրացմանը։
Հայտնի են բարձր տրամադրություն ապահովող լավագույն երգերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. NME երաժշտական հրատարակությունը կազմել է տասը լավագույն երգերից բաղկացած մի ցանկ, որը նպաստում է տրամադրության բարձրացմանը։

Ցանկի առաջատարը All Night Workers խմբի Why Don't You Smile Now? ստեղծագործությունն է, որը թողարկվել է 1960–ականներին, հաղորդում է korrespondent.net–ը։


Երկրորդ տեղում է My Bloody Valentine–ի Sunny Sunday Smile երգը։ Առաջատարների եռյակը եզրափակում է շոտլանդացի երաժիշտ Ջոնի Մեթիսի A Certain Smile ստեղծագործությունը։


Լավագույն ստեղծագործությունների տասնյակում ներառվել են նաև Cockney Rebel խմբի Make Me Smile–ը, Մարվին Գեյի The Shadow Of My Smile ստեղծագործությունը, Շանիսի I Love Your Smile երգը, Փոլ ՄաքՔարթնիի Smile Away–ը, Kasabian խմբի Switchblade Smiles–ը և Լիլի Ալենի ու Նեթ Քինգ Քոուլի Smile ստեղծագործությունները։–0–