Ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է

25.01.2017, 13:30
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է:
Ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է:

Հունվարի 25-ին և 26-ին նրա ազդեցության գոտում կլինեն հատկապես Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր մարզերը և Երևանը, որտեղ ժամանակ առ ժամանակ կտեղա միջին ինտենսիվության ձյուն, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ձնե «դարաշրջան» է սպասվում Հայաստանում
 
Նրա խոսքով, հունվարի 27-ին և 28-ին ցիկլոնի կենտրոնը կմոտենա հանրապետության տարածքին, ինչի հետևանքով բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Հունվարի 29-ի առավոտյան ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ը հատկապես գիշերային ժամերին բոլոր մարզերում կբարձրանա 8-10 աստիճանով:–0–