Երևանում ծնված հնգյակների ընտանիքը յուրօրինակ նվեր է ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

04.05.2017, 18:05
Երևանում ծնված հնգյակների ընտանիքը յուրօրինակ նվեր է ստացել։
Երևանում ծնված հնգյակների ընտանիքը յուրօրինակ նվեր է ստացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում ծնված հնգյակների ընտանիքը յուրօրինակ նվեր է ստացել։

«Էրեբունի» ԲԿ–ում նախօրեին առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։
Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում, որը Մեծամորում բնակվում է մեկ սենյականոց բնակարանում։

Загружается новость ... "Лево"

Menu.am և Alfa Pharm Pharmacy Chain հայկական ընկերությունները հինգշաբթի ընտանիքի հայրիկին` Վարդան Կարապետյանին հանձնեցին 500 հազար դրամի սերտիֆիկատ` փոքրիկներին տակդիրներ և մանկական կեր գնելու համար։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, Երևանում նախօրեին ծնված հնգյակների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Մասնագետների գնահատմամբ` երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։ Մայրիկը ևս հիվանդանոցում է և իրեն լավ է զգում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նորածինները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Նրանց լույս աշխարհ գալուց անմիջապես հետո ձեռնարկվել են անհրաժեշտ ռեանիմոցիոն գործողություններ։–0–