Սիրիացի փախստական աղջիկը հաղթել է Գերմանիայում անցկացվող գեղեցկության մրցույթում
04.08.2016,
20:35
Սիրիացի փախստականը հաղթել է Գերմանիայի Տրիր քաղաքում անցկացվող գեղեցկության մրցույթում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիացի փախստականը հաղթել է Գերմանիայի Տրիր քաղաքում անցկացվող գեղեցկության մրցույթում։ Նա արժանացել է «Գինու թագուհի» տիտղոսին, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով BBC News–ին։
26–ամյա Նինորտա Բանոն դարձել է առաջին միգրանտը, ով նման տիտղոսի է արժանացել։ Նինորտան Գերմանիա է տեղափոխվել երեք տարի առաջ` փախնելով Սիրիայում սկսված պատերազմից։
Նինորտայի խոսքով` մրցույթում տարած նրա հաղթանակը ցույց կտա ԳԴՀ–ում օթևան փնտրող մարդկանց, թե որքան կարևոր է ինտեգրվել գերմանական հասարակությունում։
«Ուզում եմ ցույց տալ, որ Գերմանիան հյուրընկալ երկիր է, և գերմանացիներն ակտիվորեն աշխատում են, որպեսզի փախստականների ինտեգրման գործընթացն իրականացվի արագ և սահուն», – հայտարարել է Բանոն։
«Գինու թագուհի» տիտղոսը 1930 թ.–ից ամեն տարի հանձնվում է Գերմանիայի 13 շրջաններում, որոնք զբաղվում են գինեգործությամբ։ Հաղթողները հետագայում պետք է ներկայացնեն գինեգործների հետաքրքրություններն ու զբաղվեն շուկայում նրանց արտադրանքի առաջխաղացմամբ։ –0–