Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում մարդու օրգանների վրա. պարզաբանում է բժիշկը

14.06.2020, 20:09
Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում մարդու օրգանների վրա. պարզաբանում է բժիշկը
Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում մարդու օրգանների վրա. պարզաբանում է բժիշկը

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուս բժիշկ թերապևտ Վասիլի Կուպրեյչիկը նկարագրել է կորոնավիրուսային վարակի ազդեցությունը մարդու բոլոր օրգանների վրա, հաղորդում է Lenta.ru-ն: 

Загружается новость ... "Лево"

Բժշկի խոսքով, հիվանդությունը հանդիսանում է արյան մակարդվելիության խախտման և բորբոքմանը օրգանիզմի հիպերիմունային արձագանքի սիմբիոզ, և նման գործընթացը չի կարող մեկուսի ընթանալ՝ փոփոխություններ են կատարվում ընդհանուր առմամբ ողջ օրգանիզմում:

«Տարբեր օրգաններում բացահայտումները բացատրվում են նաև այն բանով, որ ոչ բոլոր երկրներում է ուսումնասիրվել մահացածի մարմինը: Ավստրիայում անցկացրել են գործնականում լիարժեք հետազոտություն և նկարագրել փոփոխություններ բազում օրգաններում»,- ընդգծել է Կուպրեյչիկը: 

Նա համարում է, որ «առաջին և լուրջ հարվածը» հասցվում է մարդու թոքերին, քանի որ նրանց մեջ են բազում ընկալիչներ, որոնց, շնչուղիներով իջնելիս, կառչում է վիրուսը: -0-