438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Արդյո՞ք, գոյություն ունի ծուլության գեն

20:15
20 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երբեմն մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր շատ ծույլ են։ Պարզվում է, որ ծուլությունը կարող է «գրված» լինել մեր գեներում։ Միսուրիի համալսարանի աշխատողներն առնետների վրա կատարած գիտափորձի արդյունքում պարզել են, որ որոշ գեներ կարող են ազդել վարքագծի վրա։

Վերջին տվյալներով, մարդկանց մեծ մասն օրական ոչ պակաս քան 30 րոպե հատկացնում է ֆիզիկական վարժություններին, թեև դա օպտիմալ նվազագույնն է առողջությունը պահպանելու համար, գրում է bienhealth.com կայքը։

Գիտնականները, զբաղվելով ցածր մոտիվացմամբ մարդկանց ուսումնասիրությամբ, հետաքրքրվել են, թե կարող է, արդյոք, գենի նախահակվածությունը գենետիկ հիմք ունենալ։

Միսուրիի համալսարանին առընթեր Անասնաբուժության քոլեջի պրոֆեսոր Ֆրենկ Բութն իր գործընկեր Մայքլ Ռոբերտսի հետ իրենց գիտափորձի համար առանձնացրել են 2 տեսակի առնետներ` ծույլ և ավելի հակված մարզումների։

Հասկանալու համար, թե կարող է, արդյոք, ծուլությունը դրված լինել գեներում, 6 օրվա ընթացքում գիտնականները հետևում էին, թե որքան են վազում կրծողները վազքանիվի վրա։
Հաջորդ փուլում նրանք բուծել են 26 առանձնյակներ առավել ակտիվ առնետներից և 26` ծույլերից` մինիպոպուլյացիան ավելացնելով մինչև 10 սերունդ։ «Վազորդներից» բուծված կրծողները 10 անգամ ակտիվ էին, քան «ծույլ» խումբը։

Համեմատելով ավելի ակտիվ և ծույլ առնետների մկանային բջիջների մարմիններն ու միտոքոնդրիումները` գիտնականները որոշակի տարբերություններ հայտնաբերեցին ՌՆԹ–ում, ինչն առիթ տվեց խոսելու ծուլության նկատմամբ գենետիկ նախահակվածության մասին։
Գիտնականները հայտնաբերեցին 36 գեներ, որոնք կարող են բացատրել մարզումների նկատմամբ անտարբերությունը։ Հետագայում ծրագրվում է ուսումնասիրել այդ 36 գեներից յուրաքանչյուրը, պարզելու համար, թե, արդյոք, «ծույլ» գեները մասնակցում են երեխաների և մեծահասակների ճարպակալման գործընթացին։

Սա թույլ կտա բացահայտել մարդկանց ճարպակալման ևս մեկ պատճառ։ Իսկ դա շատ կարևոր է հատկապես մանկական ճարպակալման մակարդակի ավելացման ֆոնին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին