Կոնդ թաղամասն ամբողջությամբ կօտարվի․ այնտեղ իրականացվում է նոր քաղաքաշինական ծրագիր

26.02.2024, 13:43
Կոնդ թաղամասն ամբողջությամբ կօտարվի
Կոնդ թաղամասն ամբողջությամբ կօտարվի․ այնտեղ իրականացվում է նոր քաղաքաշինական ծրագիր
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Կոնդ թաղամասն ամբողջությամբ կօտարվի, այնտեղ կիրականացվի նոր քաղաքաշինական ծրագիր։ Այս մասին նշվել է երկուշաբթի Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ սեփականության սերտիֆիկատների տրամադրման նախաձեռնության գաղափարը կայանում է նրանում, որ Կոնդի բնակիչները կարողանան առավելագույնս պաշտպանել իրենց իրավունքները։

Կոնդում 1խմ բնակելի տարածքի կադաստրային արժեքը կազմում է 139 հազար դրամ (մոտ 345 դոլար) և 214 հազար դրամ (մոտ 530 դոլար) տարբեր գոտիներում։ Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում։ Կա քաղաքապետի 154 որոշման նախագիծ ու 25 որոշում: Նրանք ծանուցվել են վճարումների վերաբերյալ։

2023թ․–ի նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Կոնդի վերակառուցման նախագիծը թևակոխել է գործնական փուլ։ Այս թաղամասն առանձնանում է բացառիկ շինություններով, որոնք մեծ պատմամշակութային արժեք են ներկայացնում։ Նախատեսվում է իրականացնել Կոնդի շինությունների ամբողջական գույքագրում և լուծել բնակիչների տների և հողամասերի սեփականության հետ կապված հարցերը։–0-