ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Apple ընկերությունն iOS 12-ի օպերացիոն համակարգի մեջ ներառել է զանգերին ու տեքստային հաղորդագրություններին աննկատ հետևելու հնարավորություն: Նոր դրույթը հայտնվել է iTunes վիրտուալ խանութի գաղտնիության կանոններում, հայտնում է
Lenta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ Apple-ը կսկսի տվյալների հավաքագրում՝ օգտատերերի վստահության վարկանիշը ձևավորելու համար: Այս մեթոդը թույլ կտա ապահովել սեփական հաշիվը խաբեբաներից ու իմանալ, թե արդյուք գնորդը իրական մարդ է:
Ընկերությունը նշում է, որ չի ստանա անձնական տվյալների հասանելիություն: «Տվյալների տրամադրումը իրականացվում է այն ճանապարհով, որ Apple-ը չի կարողանա տեղեկատվություն ստանալ ձեր սարքի տվյալների մասին: Տեղեկատվությունը սահմանափակ ժամկետում պահպանվում է մեր սերվերներում», - նշվում է փաստաթղթի թարմացված տարբերակում: -0-