Կասպերսկի. մենք դուրս կբերենք մեզ միջնադարից դեպի թվային հետարդյունաբերական դարաշրջան

16.11.2015, 17:32
«Կասպերսկու լավորատորիա» ՓԲԸ տնօրեն Եվգենի Կասպերսկին երկուշաբթի Երևանում ելույթ է ունեցել լրագրողների և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների առջև։
Կասպերսկի. մենք դուրս կբերենք մեզ միջնադարից դեպի թվային հետարդյունաբերական դարաշրջան
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Կասպերսկու լավորատորիա» ՓԲԸ տնօրեն Եվգենի Կասպերսկին երկուշաբթի Երևանում ելույթ է ունեցել լրագրողների և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների առջև։

 Կասպերսկին եռօրյա այցով Հայաստանի մայրաքաղաքում է Հայաստանի նախագահի Global IT Award ամենամյա վեցերորդ մրցանակը ստանալու համար։

«Ամբողջ աշխարհն այսօր ապրում է թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում, բայց մի ժամանակ դրանք նախագծված էին ոչ բավարար անվտանգությամբ, որովհետև կիբոռհանցագործների հսկայական, հազարավոր և հարյուր հազարավոր բանակները գրոհների նոր տեսակներ են մտածում և հորինում են այն ամենը, ինչ պղտորում է բոլորիս կյանքը։ Եվ հակավիրուսների ստեղծողների մասնագիտությունը տարեցտարի դարձել է կարևորագույններից մեկը»,– ասաց Կասպերսկին։

Ըստ նրա, եթե նախկինում վիրուսները գրում էին դեռահասները մանր խուլիգանությունից ելնելով, ապա այժմ դրանով կազմակերպված խմբեր են զբաղվում։

«Ցավոք, ստացվեց այնպես, որ իմ մասնագիտությունն աստիճանաբար ամենափոքրից տեղափոխվեց ուշադրության կենտրոն։ Մի կողմից, իհարկե, դա շատ հաճելի է։ Բայց ես հասկանում եմ, որ դա նրանից է, որ ի սկզբանե ինչ–որ բան այնպես չէ ընթացել։ Եվ որպեսզի ամեն ինչ լինի, ինչպես պետք է, որ մեր մասնագիտությունը դուրս գա ուշադրության կենտրոնից, պետք է ուղղել իրավիճակը։ Ինչպե՞ս դա անել։ Ոչ բոլորը գիտեն, բայց մենք գիտենք։ Եվ դուրս կբերենք բոլորիս միջնադարից դեպի թվային հետարդյունաբերական դարաշրջան։ Ամեն ինչ լավ կլինի»,– ասաց նա։

Facebook–ի հիմնադիրը խոստացել է միացնել «Անվտանգության ստուգումը» մարդկանց հետ կատարվող աղետների դեպքում>>

Կասպերսկին նաև խորը երախտապարտություն է հայտնել իրեն Հայաստանի նախագահի հեղինակավոր մրցանակը շնորհելու համար։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել բարձր տեխնոլոգիաների ոլորտի` այս մրցանակը ստացած համաշխարհային հսկաների ցուցակում։ Հաճելի է տեսնել, որ Հայաստանում ՏՏ ոլորտն էական օժանդակություն է ստանում պետական մակարդակով, որպես երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացի գերակա ուղղություններից մեկը»,– նշեց նա։

Եվգենի Կասպերսկին ռուս ծրագրավորող է, տեղեկատվական անվտանգության մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ–ի առաջատար մշակող և խոշորագույն բաժնետեր։ 2007 թվականից ընկերության գլխավոր տնօրենն է։ Ռուսաստանի պետական մրցանակի 2008 թվականի դափնեկիր գիտության և տեխնելեգիաների բնագավառում։ Մամուլում բնութագրվում է որպես «համակարգչային հանցավորության սպառնալիք»։

Հայաստանի նախագահի մրցականը ՏՏ ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար սահմանվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2009 թվականի հուլիսի 6–ին այդ բնագավառի զարգացումը խրախուսելու նպատակով։

Մրցանակի առաջին դափնեկիրը 2010 թվականին Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթն էր (Creig Barret), երկրորդը`  «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011), երրորդը`«Synaptics» ընկերության նախագահ, «Intel 4004» առաջին միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը։ Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիրը 2013 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար դարձավ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ծուգիո Մակիմոտոն, իսկ 2014 թվականին` Cisco Systems–ի զարգացման նախագահ Մարիո Մացոլան։

VivaCell-MTS ընկերությունը վեցերորդ անգամ մրցանակի հովանավորն է։ -0-