Տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ բանվորից մինչև նկարչության ուսուցիչ, հետո դերասան․ 33 հարց Արտյոմ Կարապետյանին (ՎԻԴԵՈ)
05.04.2024,
19:37
Հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը «33 հարց» հաղորդաշարի շրջանակում հենց նկարահանման տաղավարում պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն դերասանի երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «33 հարց» հաղորդաշարի շրջանակում հենց նկարահանման տաղավարում պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն դերասանի երկրպագուներին և ոչ միայն։
«Ամենամեծ դասատուն մայրս էր, իր տված բոլոր դասերը իմ համար շատ մեծ են»,-ասում է սիրված դերասանը։
Կարապետյանը նշում է, որ տարբեր աշխատանքներ է կատարել՝ բանվորից մինչև նկարչության ուսուցիչ, հետո դերասան:
Նա նաև ասում է, որ հայտնի դառնալու երազանք երբևէ չի ունեցել, հաջողությունը ժպտացել է տքնաջան աշխատանքի արդյունքում:
Մանրամասները՝ տեսանյութում։

