Սիմոնյանն ու Կոպիրկինը քննարկել են Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցին առնչվող օրակարգային հարցեր

05.05.2025, 15:29
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները
Սիմոնյանն ու Կոպիրկինը քննարկել են Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցին առնչվող օրակարգային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:

Կողմերն անդրադարձել են նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին: