ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստին
14.04.2011,
11:36
ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն հինգշաբթի մեկնեց Ուկրաինա` մասնակցելու ապրիլի 15-ին Յալթայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի 49-րդ նիստին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Արմեն Գևորգյանն ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ է։
Ծրագրված է նաև փոխվարչապետի մասնակցությունը «Յալթայի գործարար հանդիպումներ» միջազգային ներդրումային համաժողովի աշխատանքներին: -0-

