Հայաստանի ԿԸՀ-ն մերժել է ընդդիմադիր կուսակցության առաջարկը նախընտրական շրջանում վճարովի եթերի տրամադրման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ մերժեց «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Սոնա Սարգսյանի կողմից ներկայացրած առաջարկը նախընտրական շրջանում հեռուստաընկերությունների կողմից վճարովի եթերի տրամադրման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։
Նախագծում առաջարկվում էր դրույթ ներմուծել, համաձայն որի թեկածուն, հեռուստաընկերության հետ համաձայնության գալով, կարող է եթերային ժամանակը բաժանել ըստ օրերի և չօգտագործված եթերաժամը կիրառել ըստ իր հայեցողության մեկ այլ օր։ Բացի այդ, նա առաջարկել է ընտրական եթերի ժամանակը հաստատել 19.30-ից մինչև 20.30-ը։
ԿԸՀ ներկայացուցիչ Գարեգին Ազարյանի խոսքերով, յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն է իրավասու որոշելու, թե որ թեկնածուին, օրվա որ ժամին, որ գնացուցակով եթեր տրամադրի։
Ինչ վերաբերում է ընտրական եթերը 19.30-ից մինչև 20.30-ը սահմանափակմանը, Ազարյանի խոսքերով դա հակասում է ընտրական օրենսդրությանը և Հայաստանի Սահմանադրության որոշ հոդվածների։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008թ. փետրվարի 19-ին։--0--