Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա (ՎԻԴԵՈ)
20.06.2025,
13:18
Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։