Նալբանդյանը շահարկում է անվանել Գարեգին Նժդեհի` ֆաշիզմին մասնակից լինելու հայտարարությունները
29.01.2018,
20:36
Ռուսաստանի պետդումայում հունվարի սկզբին կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել ֆաշիզմի փառաբանման դեմ պայքարի թեմայով:
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Ռուսաստանի պետդումայում հունվարի սկզբին կլոր սեղան-քննարկում է տեղի ունեցել ֆաշիզմի փառաբանման դեմ պայքարի թեմայով, որի մասնակիցները հայտարարել են Երևանում Գարեգին Նժդեհի արձանի քանդման անհրաժեշտության մասին: Կլոր սեղանի մասնակիցներից մեկը, ով մեղադրեց Հայաստանին ֆաշիզմի աջակցության մեջ, քաղաքագետ Սերգեյ Մարկովն է, ով հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նա հայտնեց նաև, որ Երևանում Գարեգին Նժդեհի արձանը քանդելու վերաբերյալ խնդրագիրը Change.org կայքում ստորագրել է արդեն 200 հազար մարդ:
«Սա շահարկումներ են մեր որոշ հակառակորդների կողմից, որոնք կատարվում են դիտավորյալ ու պետք չէ ընկնել այս թակարդի մեջ: Հայաստանն ամենատարբեր մակարդակներում հանդես է եկել հայտարարություններով այս հարցի շուրջ, ու ես ավելացնելու ոչինչ չունեմ», - երկուշաբթի 2017 թվականների արդյունքները ներկայացնելիս ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Սա Ռուսաստանի կողմից Գարեգին Նժդեհի վերաբերյալ առաջին հայտարարությունը չէ: Ռուսական «Զվեզդա» ալիքը 2017 թ.-ի նոյեմբերի 19-ին թողարկել է «Կանխատեսումներ Վերոնիկա Կալաշնիկովայի հետ» հերթական թողարկումը, որի ժամանակ հաղորդավարուհին մեղադրել է Երևանին Եվրամիության հետ համագործակցության պայմանիր ստորագրելու մտադրության մեջ, ինչպես նաև մեղադրել է Հայաստանը այն բանի համար, որ այն շարժվում է Ուկրայինայի օրինակով, իսկ Գարեգին Նժդեհին, ում արձանը տեղադրված է Երևանի կենտրոնում, անվանել է «հայ Բանդերա», իսկ Հանրապետական կուսակցության տարբերանշանը համեմատել է Ադոլֆ Հիտլերի խորհրդանշանի հետ:
Հաղորդման թողարկումից մի քանի ժամ անց հեռուստաալիքն այն հեռացրեց իր YouTube ալիքից, իսկ «Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունը դիմել է պաշտոնական նամակով հայկական կողմին, որում խոստովանել է, որ ոչ կոռեկտ գնահատական է տրվել։
Հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումն արտահայտեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցությւան գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, հայտնելով, որ ծրագրի ժամանակ Հայաստանի, Նժդեհի և Հայաստանի հանրապետական կուսակցության նկատմամբ հնչած ոչ կոռեկտ ձևակերպումները չեն տեղավորվում հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանության մեջ։ Նա ընդգծեց նաև, որ Գարեգին Նժդեհը, անկախ նրանից, թե ով ինչ բնութագրեր կտա նրան, հայ մեծագույն հերոսներից է, ում շնորհիվ Հայաստանն ազատ Սյունիք ունի։
«Նժդեհը հայ ժողովրդի այն մեծանուն հերոսներից է և մեզ համար ունի այնպիսի նշանակություն, ինչպիսին մեր բարեկամ ժողովրդի համար ունի Ալեքսանդր Սուվորովը»,– հավելել է փոխխոսնակը։
20–րդ դարասկզբի ազգային ազատագրական շարժման հայտնի հայ գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը կանգնեցվել է Երևանի կենտրոնում 2016 թվականի մայիսի 28–ին։
Գարեգին Նժդեհի «ցեղակրոն» ուսմունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր հայի համար գերագույն արժեք պետք է լինեն իր ծեղը, ընտանիքը և ավանդույթները։ Ցեղակրոնի հիմնական նպատակը հայ ժողովրդի միավորումն է պատմական հայրենիքի ողջ տարածքում միասնական պետության շրջանակում։ Նժդեհի գաղափարները դրվել են Հայաստանի հանրապետական կուսակցության գաղափարախոսական պլատֆորմի հիմքում։ ՀՀԿ–ն վերամշակել է այդ գաղափարները` որպես անկյունաքար սահմանելով հայրենասիրությունն ու մշակույթի, լեզվի և ավանդույթների պահպանումը։ -0-

Загружается новость ...
"Право"