Կիպրոսը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը

19.05.2025, 13:28
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Անիտա Դիմիտրիուն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի հնարավորինս շուտ
Կիպրոսը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Անիտա Դիմիտրիուն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի հնարավորինս շուտ։

«Տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղություն հաստատվի որքան հնարավոր է շուտ», - հայտարարեց նա երկուշաբթի ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Դիմիտրիուն նաև հայտարարեց, որ Սիմոնյանն աջակցություն է հայտնել Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ համապատասխան բանաձևերի շրջանակում։

ՀՀ ԱԺ խոսնակն, իր հերթին, նույնպես ներկայացրեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումները՝ վստահություն հայտնելով, որ Կիպրոսը, ինչպես նախկինում, իր ներդրումը կունենա խաղաղության հաստատման գործում՝ նպաստելով այս հարցի լուծմանը։

Սիմոնյանը Դիմիտրիուի ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և անհետ կորած անձանց խնդրի վրա։

«Այս հարցում երկու կողմերի շահերն համընկնում են», - նշեց նա։