«Ելք» խմբակցությունը երկրորդ անգամ ԸՕ-ում լրացումներ անցկացնելու փորձ չի նախաձեռնի. պատգամավոր

29.10.2018, 16:20
Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
 «Ելք» խմբակցությունը երկրորդ անգամ ԸՕ-ում լրացումներ անցկացնելու փորձ չի նախաձեռնի. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ելք» խմբակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարման հերթական նախաձեռնության փորձ չի անի, երկուշաբթի ասաց խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում կրկին առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքի լրացումները: Օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ` երկուսը։ Օրինագիծն ընդունելու համար չբավարարեց 1 ձայն։ ԱԺ–ն հոկտեմբերի 22–ին նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։

«Մենք առաջարկում էինք փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում քաղաքական դաշտն առողջացնելու համար, սակայն անիմաստ ենք համարում ևս մեկ անգամ նույն քայլն անել»,- ասաց Սիմոնյանը, ընդգծելով, որ այդ հարցն առայժմ խմբակցությունում չի քննարկվել:
Նա միաժամանակ նշեց, որ խմբակցությունը պարտավոր չէ բոլորին մոբիլիզացնել` «ինչ-որ լավ բան անելու համար», համոզմունք հայտնելով, որ այսօր բացակայած պատգամավորները չեն մտնի նոր գումարման խորհրդարան բացակա էին «Դաշնակցության» երկու պատգամավորներ):

Ինչպես կարծում է պատգամավորը, փաստաթղթի ընդունման համար չի բավարարել ընդամենը մեկ ձայն, և դա չի կարելի անվանել կառավարության ձախողում, «դա դիրքորոշման և որոշ պատգամավորների սխալների հետևանք է»:

Загружается новость ... "Право"

«Չեմ ուզում մեղադրել խմբակցությունները, բայց սա սաբոտաժ է: Նրանք արել են հնարավորինը, որ այդ օրենսգիրքը չանցնի, բայց մենք կգնանք ընտրությունների հին ընտրական օրենսգրքով և կտեսնենք, թե որքանով դա նրանց կօգնի»,- ասաց Սիմոնյանը:

Նա միաժամանակ նշեց, որ օրենսգիրքը չի ընդունվել քաղաքական ճգնաժամի պատճառով, ինչն ապացուցում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը:
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի և մի շարք հարակից օրենցների փոփոխություններն ու լրացումները: Լրացումներով ենթադրվում է բացառել թեկնածուների տարածքային ցուցակները և ներդնել պարզ համամասնական ընտրական համակարգ:

Փոփոխություններով նաև առաջարկվում է վերացնել կոալիցիաներ ձևավորելու սահմանափակումները, ինչպես նաև ավելացնել դրանց ձևավորման համար նախատեսված ժամկետները` 6–ից մինչև 10 օր։ Նվազեցված է նաև խորհրդարան անցնելու համար նախատեսված նվազագույն շեմը` 5%–ից մինչև 4%` կուսակցությունների համար և 7%–ից մինչև 6%` դաշինքների համար։ Եթե ընտրությունների համար չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն (54%), ապա անցկացվում են նոր ընտրություններ։
Միաժամանակ նախատեսվում է, որ խորհրդարանում ընդդիմությունը պարտադիր պետք է ներկայացված լինի նվազագույնը չորս քաղաքական ուժերի կողմից (այս պահին դրանք երեքն են), ընդդիմությունն ԱԺ–ում պետք է կազմի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

Փոփոխություններով նաև առաջարկվում է նվազեցնել ընտրական գրավը` մինչև նվազագույն աշխատավարձի 7500–ապատիկի չափով, նվազեցվում է նաև գրավի վերադարձի շեմը, որը կկազմի 2% և ավել (հիմա այն 4% և ավել է)։ Բացի այդ, առաջարկվում է ավելացնել ԱԺ–ում կանանց ներկայացվածության քվոտը` գործող 25%–ից դարձնելով 30%, ինչպես նաև չեզոքացնել բոնուսային համակարգը Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների ընթացքում։

Ընտրական օրենգրքի փոփոխությունները նախատեսում են նաև ընտրողների ցուցակների մշակման ընթացակարգի արդյունավետության բարձրացում։ Առաջարկվում է նաև սահմանափակել քվեարկելու իրավունքը ժամկետանց փաստաթղթեր ունեցող անձանց համար` ընտրացուցակներում թողնելով միայն այն ընտրողներին, որոնց փաստաթղթերն ուժի մեջ են վերջին մի քանի տարվա ընթացքում։ Նախատեսվում է նաև ընտրացուցակներից բացառել նաև այն անձանց, որոնք դատարանով ճանաչվել են անգործունակ։