Հայաստանը Ադրբեջանին կհանձնի մարտին հայկական կողմն անցած զինծառայողին

21.04.2008, 18:17
Հայաստանը Ադրբեջանին կհանձնի մարտին հայկական կողմն անցած զինծառայողին

Հայաստանը Ադրբեջանին կհանձնի 2008 թվականի մարտին կամավոր հայկական կողմն անցած զինծառայողին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«Ապրիլի 23-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հանձնումը»,- ասաց Շահսուվարյանը։

 

Յահուբ Մուխթարովը մարտի 11-ին միտումնավոր անցել էր հայ-ադրբեջանական սահմանը՝ որակելով իր փախուստը ադրբեջանական բանակի սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք։-0-