Հայկական բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է. ՊՆ նախարար
03.09.2007,
19:35
Հայկական բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է. ՊՆ նախարար

Հայկական բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է, «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին այդպես է պատասխանել ՀՀ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը։
«Եթե Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը փոքր-ինչ նվազի, Ադրբեջանը ակտիվ ռազմական գործողություններ կսկսի։ Իսկ, քանի որ Ադրբեջանը չի հարձակվում, ուրեմն մեր բանակը բավականին մարտունակ է»,-ասաց նա։
Նախարարի խոսքերով, ադրբեջանական կողմը տեղյակ է սեփական սահմանները պաշտպանելու հայկական բանակի հնարավորություններին։
«Այդ պատճառով էլ Ադրբեջանը մինչ օրս չի սկսել և չի սկսի ռազմական գործողություններ։ Ապագայում, եթե նման իրավիճակ ստեղծվի, չնայած մենք չենք ակնկալում հարցի նման լուծում, հայկական բանակի առջև դրված խնդիրները կլուծվեն»,-ասաց Հարությունյանը։--0—