Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին

07.12.2010, 10:43
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22-րդ տարելիցը: Տարերքի սարսափելի հարվածը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը դարձավ:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի:

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։

Մասնագետների կարծիքով՝ ողբերգության մեծ մասշտաբները պայմանավորված էին մի շարք պատճառներով՝ տարածաշրջանի սեյսմիկ վտանգի թերագնահատմամբ, սեյսմիկ շինարարության նորմատիվային անկատար փաստաթղթերով, փրկարար ծառայությունների ոչ բավարար պատրաստվածությամբ, բուժօգնության ոչ օպերատիվ աշխատանքով, ինչպես նաև շինարարության ցածր մակարդայով: --0--