ՀՀ վարչապետը կոչ է անում չլռել առկա խնդիրների մասին

05.11.2010, 13:48
ՀՀ վարչապետը կոչ է անում չլռել առկա խնդիրների մասին
ՀՀ վարչապետը կոչ է անում չլռել առկա խնդիրների մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է անում չլռել առկա խնդիրների մասին, որպեսզի հնարավոր լինի դրանք լուծել:

«Մենք պետք է խոսենք և բացասական, և դրական երևույթների մասին: Եթե մենք ինքներս լռենք մեր խնդիրների մասին, ապա դրանք երբեք չեն լուծվի», - հայտարարեց վարչապետը ուրբաթ լրագրողներին Գառնի գյուղում ջրագծի բացումից հետո:

Նախօրեին ՀՀ կառավարության ղեկավարը կտուկ քնադատության է ենթարկել մի շարք պետական կառույցների և ծառայությունների գործունեությունը՝ մի շարք նախարարություններում կադրային լուրջ փոփոխություններ պահանջելով: Տասնօրյա ժամկետում փոփոխությունների և կադրային վերադասավորությունների մասին իրենց առաջարկները ներկայացնել պարտավոր գերատեսչությունների թվում են գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և գիտություններ նախարարությունները:

«Մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև, քանի որ դա մեր խնդիրների լուծման երաշխիքն է: Մյուս կողմից կյանքը շարունակվում է, և մենք շատ նվաճումներ ունենք», - ասաց Սարգսյանը:-0-