Մեքենայի վարորդը խեղդվել է ճահճում

31.08.2010, 14:51
Մեքենայի վարորդը խեղդվել է ճահճում

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ճահճում Հայաստանի քաղաքացի է խեղդվել, տեղեկացնում է հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունը։

Ծառայության տվյալներով, Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին ահազանգը ստացվել է երեքշաբթի գիշերը ժամը 04։03-ին Մարտունու ոստիկանական բաժնից։ Երկու րոպե անց դեպքի վայր է մեկնել մարտական մեկ հաշվարկ։

Դեռևս չպարզված հանգամանքներում` «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղևոր, 1965 թ. Գ. Մնացականյանը խեղդվել է:

Ավտոմեքենայի վարորդը` 1963թ. ծնված Գ. Խլղաթյանը, չի վնասվել. դուրս է ցատկել ավտոմեքենայից:

 

Փրկարարների ուժերով զոհվածի դին և ավտոմեքենան դուրս են բերվել ճահճից և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: 

Պատահարի մանրամասները պարզվում են։ -0-