Սոնա Շահգելդյանը ելույթ կունենա Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթում

27.07.2010, 13:16
Սոնա Շահգելդյանը ելույթ կունենա Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթում
Սոնա Շահգելդյանը ելույթ կունենա Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթում

Էստրադային երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացնում է Հայաստանը այսօր Յուրմալայում բացվող «Նոր ալիք» մրցույթում:

 «Եգերը, որոնք ընտրված են մրցութային ծրագրի համար, առավել համապատասխանում են իմ վոկալ տվյալներին և հոգու որակներին։ Ես ցանկանում եմ մասնակցել «Նոր ալիք» մրցույթին իմ ուժերը փորձելու համար, բայց ո՞վ գիտի, միգուցե, նաև հաղթելու համար»,- ասել է Շահգելդյանը, տեղեկացվում է մրցույթի պաշտոնական կայքում։

Շահգելդյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային վոկալի բաժինը։ Մասնակցել է Ռուսաստանում, Լատվիայում, Հայաստանում և Ուկրաինայում անցկացված բազմաթիվ երաժշտական մրցույթների: Ընդ որում նա միայն մրցանակային տեղեր է զբաղեցրել։ Սոնայի վոկալային տեմբրը մեցո սոպրանո է։

Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 12 երկրները ներկայացնող 17 կատարողներ։ «Նոր ալիք» մրցույթը Յուրմալայում անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2002թ.-ից։ 2009թ.-ին միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց Մհերը, ով արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի։

Մրցույթը կազմակերպելու գաղափարը ծագել է կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյի  և Ռայմոնդ Պաուլսի մոտ 2002 թ.-ի սկզբին։  2005թ.-ից ռուսական էստրադայի պրիմադոնա Ալլա Պուգաչովան ֆորումի մուսան է դարձել։ Մրցույթի գլխավոր նպատակն է նոր աննուներ բացահայտելը։

Այս տարիների ընթացքում  մրցույթը բացահայտել է Smash դուետին և Դիմա Բիլանին, Անաստասիա Ստոցկայային, Իրինա Դուբցովային, Պոլինա Գագարինային, վրացի դերասանուհի Սոֆիկոյին և երգիչ Ինտարսա Բուսուլիսային, ով «Եվրատեսիլ-2009»-ին ներկայացրել է Լատվիան: -0-