431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Freedom House կազմակերպությունը կրկին դասել է Հայաստանը կիսազատ երկրների շարքին

16:54
04 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարկել է «Վատագույններից վատագույնները 2010» զեկույցը, որտեղ նշել է աշխարհի տասը անազատ երկրները՝ կրկին դասելով Հայաստանը մասնակի ազատ երկրների շարքին։  

Զեկույցի համաձայն՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված մեծագույն խնդիրներն առկա են Բիրմայում, Հասարակածային Գվինեայում, Էրիթրեայում, Լիբիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Սուդանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում և Տիբեթում։

Freedom House-ը գնահատում է յուրաքանչյուր երկրի ազատության մակարդակը մեկից յոթ բալային սանդղակով, որտեղ 1 միավորը տրվում է ժողովրդավարության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներին, իսկ 7 միավորն՝ ամենացածր։

Արդեն երկրորդ տարի անընդմեջ Հայաստանին տրվում է 6 միավոր քաղաքական ազատությունների և 4 միավոր՝ քաղաքացիական ազատությունների համար։

Կիսազատ երկրների թվին կազմակերպությունը դասել է նաև հարևան Վրաստանը՝ տալով նրան համապատասխանաբար 4 և 4 միավոր։

Ադրբեջանն ու Ռուսաստանը հերթական անգամ հայտնվել են անազատ երկրների ցուցակում։

Freedom House-ն ամեն տարի 1972 թվականից հրապարակում է Freedom in the World զեկույցը, որում գնահատվում է քաղաքական և քաղաքացիական ազատություններին վերաբերող իրավիճակն աշխարհի ավելի քան 190 երկրներում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան