Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կգլխավորի հավաքականը մինչև 2012թ., տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, համապատասխան հրամանը ստորագրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ «Մինասյանը կգլխավորի հավաքականը մինչև 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը»,- ասվում է հաղորդագրությունում։
Վարդան Մինասյանը մարզում է հավաքականը 2009 թվականի մարտից՝ դանիացի Յան Փոուլսենի հրաժարականից հետո։ -0-