431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ֆինանսների նախարարությունը շահել է բրեյն-ռինգի «Հայաստանի վարչապետի գավաթը»

11:41
18 Հունվարի 2010

ՀՀ ֆինանսների նախարարության թիմը ուրբաթ շահել է բրեյն-ռինգի «Հայաստանի վարչապետի գավաթը»:

Համառ պայքարում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները հաղթանակ են տարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմի նկատմամբ՝ դառնալով Վարչապետի առաջին գավաթի դափնեկիր:

«Մեր նպատակն է աջակցել ինտելեկտուալ խաղերի զարգացմանը», - հաղթողների պարգևատության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ ավելացնելով, որ Գավաթի անցկացումը կդառնա ավանդական:

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ինտելեկտուալ խաղերը հանրաճանաչ դարձնելու համար 2010 թ.-ին «Արմենիա» հեռուստաալիքը կվերսկսի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղերի հեռարձակումը:

«Ես շատ եմ ցանկանում, որպեսզի գիտելիքը որպես արժեք կրկին մտնի մեր հասարակություն և որպեսզի բանիմաց մարդկանց ճանաչեն ու գնահատեն», - հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ հայկական ինտելեկտուալ շարժումն ունի հարուստ ավանդույթներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարն անցյալում առաջատար գիտակներից է եղել:

Աշոտյանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի հաջորդ առաջնությունը ծրագրվում է անցկացնել Ստեփանակերտում:

Առաջնության հաղորդավար, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» երևանյան ակումբի փոխնախագահ Տիգրան Քոչարյանը նշել է, որ մասնակիցները մեծ հետաքրքրություն են դրսևորել իրենց գերատեսչություններում նման առաջնությունների անցկացման նկատմամբ:

Նա նաև նշել է, որ չնայած նրան, որ մասնակիցների մեծամասնությունն առաջին անգամ է խաղում, նրանք շատ լավ խաղ ցուցադրեցին, և այսօրվա շատ խաղացողներ կարող էին հանգիստ խաղալ պրոֆեսիոնալ թիմերում:

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարին մասնակցում էին նախարարությունների, կառավարության առընթեր մարմինների թիմերը: Խաղի համակարգողը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է: Այն կազմակերպել է Երևանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբը` «Քաղծառայողների ասոցիացիա» կազմակերպության նախաձեռնությամբ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:45
08 Դեկտեմբերի 2023
Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Հայաստան–Ադրբեջան համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և զինծառայողներին ազատելու մասին․ Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան