412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում անցկացվում է լրագրողական կրթության հարցերին նվիրված կոնֆերանս

13:50
23 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 10-ամյակին նվիրված «Լրագրողական կրթության ապագան Հայաստանում» թեմայով կոնֆերանսն է երկուշաբթի մեկնարկել ԵՊՀ-ում:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց կոնֆերանսի անցկացումն ու նշեց, որ լրագրողական կրթությունը ոչ միայն կրթական համակարգի կարևոր մասն է, այլև հասարակության կայացման երաշխիքը:

«Կարելի է ասել, որ Հայաստանում կա կայացած չորրորդ իշխանություն, և ինչպես ցանկացած իշխանությունից՝ նրանից էլ են պահանջում թափանցիկություն և պրոֆեսիոնալիզմ», - ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ ժողովրդավարական երկրներում կարևորագույն արժեքներից է տեղեկատվությունը, և լրագրողները որպես այդ տեղեկատվության սեփականատերեր և տարածողներ՝ պետք է լինեն օբյեկտիվ և պրոֆեսիոնալ:

ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն իր հերթին նշեց, որ մամուլը ուժ է, որը վերահսկում է և իշխանությունը, և հասարակությունը, ու այդ պատճառով պետք է լինի պրոֆեսիոնալ:

«Հայկական լրագրությունն ունի լավ ավանդույթներ, և մենք պարտավոր ենք դրանք պահպանել: Մենք չենք կարող ստեղծել մեր լրագրության պատշաճ ապագան՝ չհիմնվելով անցյալի փորձի վրա», - ավելացրեց Գևորգյանը:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Երևանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունն ու «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը:

Կոնֆերանսին մասնակցում են փորձագետներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, ուսանողներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը