417.4
4.02
393.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնապահպանական օրենսդրության խստացման հնարավորությունն են քննարկում խորհրդարանում

14:52
11 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնապահպանական օրենսդրության խստացման վերաբերյալ խորհրդարանական լսումներն են անցկացվել չորեքշաբթի Ազգային Ժողովում։

Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից կազմակերպած խորհրդարանական լսումների թեման էր փոփոխություններ մտցնելն էր «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման ինքնավերահսկողության մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։

Ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, լրացումների օրենսդրական փաթեթի մշակումն անցկացվել է ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան, մի շարք միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի, մասնավորապես, Օրհուսի կոնվենցիայի կողմից նախատեսված Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման համար։

«Առաջարկվող լրացումներին համապատասխան ամրագրվում է կազմակերպությունների պարտավորությունը արտադրական ընթացքի վերահսկման, այդ թվում՝ հումքի օգտագործման ընթացակարգի, արտադրության ժամանակ առաջացող աղտոտող նյութերի քանակի և որակի, բնապահպանական օրենսդրությանը գործունեության հանապատասխանության գնահատականին, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանմանը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը»,- ասաց հանձնաժողովի նախագահը։

Ինչպես կարծում է Հարությունյանը, Հայաստանում ինքնավերահսկողության ներդրումը կնպաստի շրջակա միջավայրի վտանգի վաղ գնահատմանը, արագ և օպերատիվ արձագանքել և կանխել շրջակա միջավայրի նկատմամբ վանասակար ազդեցությունը։

Ինչպես տեղեկացրեց խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը, լրացումների օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կսահմանվի պարտադիր ինքնավերահսկողություն իրականացնող կազմակերպությունների անվանացանկը, որոնց գործունեությունն էական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա և որոնք պետք է իրականացնեն բնապահպանության վրա իրենց գործունեության ազդեցության գնահատականը։

Խորհրդարանական լսումներին մասնակցեցին հայկական խորհրդարանի պատգամավորներ, շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, տնտեսվարող սուբյեկտներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և փորձագետներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը