Ղազախստանը ողջունում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը

12.10.2009, 17:17
Ղազախստանը ողջունում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աստանան ողջունում է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների վերաբերյալ արձանագրության» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետութայն միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրության» ստորագրումը, երկուշաբթի ճեպազրույցում հայտնել էՂազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Երժան Աշիկբաևը։

«Մենք դիտարկում ենք այս իրադարձությունը որպես ճեղքում Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության ճանապարհին։ Ղազախստանում արժանին են մատուցում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության քաղաքական արիությանն ու ընկալմանը, որոնք գործում են՝ ելնելով իրենց ժողովուրդների շահերից»,- Աշիկբաևի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահ, նշվում է հայտարարության մեջ, Ղազախստանը «ամբողջությամբ կնպաստի ձեռք բերված պայմանավորվածությունների ամրապնդմանն ու զարգացմանը»։

Ղազախստանը կնախագահի ԵԱՀԿ-ում 2010 թվականին։ -0-