Հայ դատապարտյալներին փորձում են թմրանյութեր փոխանցել կենդանիների ոսկորների և կոնֆետների միջոցով

02.10.2009, 12:55
Հայ դատապարտյալներին փորձում են թմրանյութեր փոխանցել կենդանիների ոսկորների  և կոնֆետների միջոցով
Հայ դատապարտյալներին փորձում են թմրանյութեր փոխանցել կենդանիների ոսկորների  և կոնֆետների միջոցով

Վերջին յոթ օրվա ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները կանխել են հայ դատապարտյալներին թմանյութ փոխանցելու երկու սրամիտ փորձ:

 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պետ Արսեն Բաբայանը, սեպտեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս հայտնաբերվել են կենդանիների ոսկորների միջև թաքցրած թմրանյութեր:

 

Բաբայանի խոսքերով՝ քաղաքացին, որը փորձում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ անցկացնել յուրօրինակ «հանձնուքը», պատմել է, որ ոսկորներն անհրաժեշտ են դատապարտյալին թազբեհ պատրաստելու համար:

 

Վարչության պետը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ին «Սևան» քրեակատարողական հաստատությունում տեղի ունեցած հատուկ ստուգման ժամանակ դատապարտյալներից մեկին փոխանցված կոնֆետներում հայտնաբերվել է ափիոն տեսակի թրմանյութ:

 

Նշված 2 դեպքով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:-0-