Հայ մարզիկները հաջողությամբ հանդես են գալիս բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

04.09.2009, 16:21
Հայ մարզիկները հաջողությամբ հանդես են գալիս բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանն ու Հրաչյա Ջավախյանը հաջողությամբ հանդես են գալիս բռնցքամարտի՝ Միլանում անցկացվող աշխարհի առաջնությունում, ասվում է  հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:   

«57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը 24։7 հաշվով հաղթեց վենեսուելացի Էկտոր Մանզանիլային։ 60 կգ քաշային բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը 11:1 հաշվով հաղթեց բուլղար Սիմեոն Բունարժիչին և դուրս եկավ 1/16-րդ եզրափակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայ մեկ այլ բռնցքամարտիկ 69 կգ քաշային կարգում վանաձորցի Սամվել Մաթևոսյանը 4։10 հաշվով պարտություն կրեց ալբանացի Ջետմիր Կուչիից և դուրս մնաց հետագա մրցապայքարից։-0-