Հայկական բանակի բարեփոխումները կնպաստեն նրա զարգացմանը. ՀՀ պաշտպանության նախարար
Վերջին տարիներին բանակի առջև ծառացած գլխավոր խնդիրներից է բարեփոխումների իրագործումը, որոնք կնպաստեն նրա հետագա զարգացմանը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հայոց բանակի կազմավորման 17-ամյակի կապակցությամբ Ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների հուշահամիլին ծաղկեպսակներ դնելուց հետո։
«Դա մեզնից պահանջում է անվտանգության մթնոլորտի վերլուծություն ու սպառնալիքների գնահատում։ Բանակը շարունակում է իր առաքելությունը, և մեր բանակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նա իրականացնում է ռազմական հերթապահություն՝ հուսալի պաշտպանություն ապահովելով ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի սահմաններում», - այսօր լրագրողներին ասաց նախարարը։
Նրա խոսքերով, յուրաքանչյուր տարի համապատասխան միջոցառումներ են իրականացվում բանակի զարգացման ապահովման համար։
Նա նաև նշեց, որ 2008 թ.-ին վերանայվել է պաշտպանական, ռազմավարական ծրագրավորումը, ինչի հիման վրա անցկացվել է բանակի կառուցվածքային բաժանում, ինչպես նաև զորամասերի ռազմական և տեխնիկական ապահովում։
«Յուրաքանչյուր ղեկավար պետք է վերաիմաստավորի բանակի կողմից անցած ողջ ճանապարհը և գնահատի պաշտպանության բոլոր այն նախարարներին ու ղեկավարներին, ովքեր ապահովել են մեր բանակի կազմավորումը, ինչպես նաև պետք է ջանք չխնայի բանակի մարտունակության բարձրացման գործում իր ներդրումը կատարելու համար», - ավելացրեց Օհանյանը։
Հայկական բանակի կազմավորման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0-