ՀՀ ԱԳՆ ղեկավարը պատրաստ է հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է հանդիպել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ։
«Ադրբեջանական կողմը տվել է համաձայություն հանդիպմանը, ես ևս դեմ չեմ։ Հուսով եմ, որ այդ հանդիպումը կկայանա»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը պարզաբանեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը հնարավոր է, որ կայանա Ցյուրիխում՝ երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ։
«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների սպասվելիք հանդիպումից առաջ ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությունն է»,- ասաց Նալբանդյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում հնարավոր է, որ կայանա հունվարի 28-ին Դավոսում՝ տնտեսական գագաթնաժողովի ժամանակ։ --0--