Երևանի կենտրոնի տներից մեկի բնակիչների վրա զինված հարձակում է տեղի ունեցել

28.10.2008, 12:46
Երևանի կենտրոնի տներից մեկի բնակիչների վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Հինգ մարդուց բաղկացած խումբը, որոնցից չորսը՝ դիմակով, հոկտեմբերի 26-ին հարձակում են գործել Երևանի Իսահակյան փողոցի վրա գտնվող տներից մեկի բնակիչների վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Տան հսկիչի հայտարարության համաձայն, անհայտ անձինք դարպասի վրայով մուտք են գործել տան բակ, որից հետո բաց դռնից մտել տուն, ապա իրեն և տան երեք անդամներին կապելով կպչուն ժապավենով՝ հափշտակել են ոսկյա և ադամանդյա տարբեր զարդեր։

«Հարձակվողները իրենց մոտ եղած ատրճանակներով և ձեռքերով ծեծի են ենթարկել տան անդամներին և դիմել փախուստի», - նշեցին մամուլի ծառայությունից։

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։-0-