ԼՂՀ հակամարտության կարգավորման առավել արդյունավետ ձևաչափը ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող բանակցություններն են. պաշտպանության նախարար

16.09.2008, 19:23
ԼՂՀ հակամարտության կարգավորման առավել արդյունավետ ձևաչափը ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող բանակցություններն են. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ԼՂՀ հակամարտության կարգավորման առավել արդյունավետ ձևաչափը ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող բանակցություններն են, երեքշաբթի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բեռնար Ֆասիեի հետ հանդիպման ժամանակ։ 

«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումների ազդեցությունը ԼՂ հակամարտության լուծման հարցում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-