ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 22-ին

04.07.2008, 16:29
ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 22-ին
ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունների առաջին փուլը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 22-ին

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում հուլիսի 22-ին, «Նովոստի-Արմենիային» ուրբաթ տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Զորավարժությունների առաջին փուլի կազմակերպման և անցկացման հետ կապված մի շարք հարցեր քննարկվել են այսօր՝ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման աշխատանքային խմբի նիստին՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ»,- ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են մինչև այժմ կատարված նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև դրանց հետագա կազմակերպման հետ կապված խնդիրները:

ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունները նախատեսված է Հայաստանում անցկացնել 2008թ. օգոստոս-սեպտեմբերին։ ՀԱՊԿ «Ռուբեժ-2008» զորավարժությունները տեղի կունենան երեք փուլով՝ հուլիսից սեպտեմբեր ամիսներին։ Առաջին երկու փուլերը տեղի կունենան Ռուսաստանում, իսկ երրորդ փուլը, որը նախատեսում է ռազմական խնդիրների մշակում, Հայաստանում։

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է նախկին խորհրդային հանրապետոիթյունների կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին։ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0—