Մշակույթի բնագավառում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում տեղի կունենան մի շարք մշակութային միջոցառումներ. դեսպան

02.07.2008, 14:20
Մշակույթի բնագավառում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում տեղի կունենան մի շարք մշակութային միջոցառումներ. դեսպան

Մշակույթի բնագավառում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության 2008-2010 թթ. ծրագրի շրջանակներում երկու երկրներում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց Հայաստանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովան։

«Համատեղ պայմանագիրը նախատեսում է ոչ միայն անցկացնել Մշակույթի օրեր, այլև ստեղծագործական խմբերի փոխայցելություններ կազմակերպել, մասնակցել տարբեր մրցույթների և փառատոնների», - ասաց Դոլգոպոլովան։

Այս համատեքստում դեսպանը նշեց «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնին հայկական կողմի ակտիվ մասնակցությունը՝ ավելացնելով, որ հայ ռեժիսորները ամեն տարի հայրենիք են վերադառնում մրցանակներով։

Բացի այդ, նրա խոսքերով, ավանդական է դարձել մշակույթի հայ գործիչների մասնակցությունը Բելառուսի թատերական փառատոններին։

Միաժամանակ դեսպանն ավելացրեց, որ հայկական փառատոններին Բելառուսի ստեղծագործական խմբերի մասնակցությունը պակաս ակտիվ է, սակայն այն արդեն հաստատվում է։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու նրա բելառուս գործընկեր Վլադիմիր Մատվեյչուկը մայիսի 20-ին Երևանում ստորագրել են մշակույթի բնագավառում համագործակցության մասին փաստաթուղթ։

Պայմանագրի շրջանակներում առաջին միջոցառումը կլինի Բելառուսի երգի և պարի պետական համույթի այցը Հայաստան։ Նախատեսվում է նաև կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի անցկացումը Բելառուսում։-0-