«Մանկական եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի ընտրության առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին

28.06.2008, 16:05
«Մանկական եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի ընտրության առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին
«Մանկական եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցչի ընտրության առաջին փուլը կանցկացվի հունիսի 30-ին

«Մանկական եվրատեսիլ-2008» (Eurovision Junior 2008) մրցույթի Հայաստանի մասնակիցների ընտրության առաջին փուլը կանցկացվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում երկու օրվա ընթացքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, հայտնեց մրցույթի համակարգող, «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նադեժդա Սարգսյանը։

«Կազմկոմիտեն շուրջ 200 հայտ է ստացել, սակայն ընտրական առաջին փուլ է անցել միայն 36 երգ»,- շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց նա։

Սարգսյանի խոսքերով, երեխաների և մանկապատանեկան կոլեկտիվների հայտեր են ներկայացվել ոչ միայն մայրաքաղաքից, այլև Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի, Շիրակի ու Արարատի մարզերից։

Մրցույթի համակարգողը տեղեկացրեց, որ 20 երգ կանցնի երկրորդ փուլ, որը նախատեսված է հուլիսի 6-ին, և դրա արդյունքներով փորձագիտական խորհուրդը կընտրի միայն ինը երգ։

«Ազգային ընտրությունը կավարտվի հուլիսի 11-ին, երբ ժյուրին ու հեռուստադիտողները SMS-քվեարկության միջոցով կընտրեն հաղթողին»,- ասաց պրոդյուսերը։

Նրա գնահատականներով, բոլոր ներկայացված երգերը բավական հետաքրքիր են և «ընտրությունը բարդ կլինի»։

2007 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Eurovision Junior մանկական երաժշտական մրցույթին։ Անցյալ տարվա դեպտեմբերին Ռոտերդամում «Արևիկ» մանկական համույթը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ կատարելով «Երազանք» երգը։-0-