ԱՄՆ-ն հուսով է, որ հայկական ընդդիմության հանրահավաքներ անցկացնելու իրավունքը լիովին կվերականգնվի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

25.06.2008, 16:14
ԱՄՆ-ն հուսով է, որ հայկական ընդդիմության հանրահավաքներ անցկացնելու իրավունքը լիովին կվերականգնվի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն հուսով է, որ հայկական ընդդիմության հանրահավաքներ անցկացնելու իրավունքը լիովին կվերականգվնի, հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի  հարցերով տեղակալ Դևիդ Քրամերը։

«Մենք ուրախ ենք, որ մարտի 20-ին անցկացված ընդդիմության հանրահավաքը մարտյան իրադարձությունների կրկնությունը չէր, և հուսով ենք, որ մոտ ժամանակներս ընդդիմությունը հանրահավաք անցկացնելու հնարավորություն կունենա և թույլտվության համար ավելի քան 40 անգամ դիմելու կարիք չի լինի»,- ասաց նա լրագրողներին չորեքշաբթի Երևանում։

Հունիսի 20-ին Երևանում տեղի ուենցավ ընդդիմության հանրահավաքը, որը նախատեսված էր «Մատենադարանի» մոտ, սակայն քաղաքապետարանը թույլ չէր տվել հանրահավաքն անցկացնել այդ վայրում։ Չնայած դրան, ընդդիմությունը հավաքվեց Մատենադարանի մոտ, և ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո նրանց թույլ տրվեց անցկացնել հանրահավաքը։

Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ  Երևանի քաղաքապետարանը մերժել էր թույլտվություն տալ ընդդիմությանը՝ նշված վայրում հանրահավաք անցկացնելու համար, հանրահավաքը տեղի ուենցավ, և այդ կապակցությամբ կողմերի մոտ որևէ խնդիր չառաջացավ։

«Ընդդիմությունը հերթական հանրահավաքը նախատեսել է հուլիսի 4-ին, և մենք հուսով ենք, որ նախորդ հանրահավաքի ժամանակ կողմերի դրսևորած մոտեցումը կպահպանվի»,- ասաց Քրամերը։

Հայաստանի ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանում բողոքի ցույցեր էր անցկացնում՝ իր դժգությունն արտահայտելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը։ Ցույցերը մարտի 1-ին վերածվեցին ցուցարարների և իրավապահ մարմիննների միջև բախման, որի արդյունքում զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ։-0-