Հայ-ռուսական հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել որակապես նոր մակարդակի վրա. պատգամավոր

23.06.2008, 12:57
Հայ-ռուսական հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել որակապես նոր մակարդակի վրա. պատգամավոր
Հայ-ռուսական հարաբերություններն անհրաժեշտ է բարձրացնել որակապես նոր մակարդակի վրա. պատգամավոր

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որակապես նոր մակարդակի կարիք ունեն, կարծում է իշխող Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Հայ-ռուսական հարաբերությունները տարեցտարի ամրապնդման և զարգացման ավելի մեծ միտում ունեն։ Հրատապությունը չկորցրած «ռազամավարական համագործակցություն» դիվանագիտական և քաղաքական սահմանման հետ մեկտեղ ավելի հստակ է դառնում այդ հարաբերությունները որակապես նոր մակարդակ հանելու անհրաժեշտությունը», - ասաց Աշոտյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքերով, երկկողմ կապերի ողջ համալիրը երկու կողմերի համար էլ այնքան բազմազան է, բազմաշերտ, փոխադարձ կապված և անփոխարինելի, որ հետագա հարաբերությունների խորացման շահագրգռություն են ցուցաբերում ոչ միայն պետական մարմիններն ու պետությունների ղեկավարները, այլև երկու երկրների հասարակությունները։ 

«Մեր անհանգիստ տարածաշրջանում Ռուսաստանն ունի սեփական աշխարհաքաղաքական շահերը, որոնց հիմնական պրովայդերը մինչ այժմ Հայաստանն է։ Այս համատեքստում հարաբերությունների կարևոր կողմ պետք է լինի այն, որ ռուսական շահերը տարածաշրջանում պետք է համադրվեն հայկականների հետ», - կարծում է Աշոտյանը։

Նրա կարծիքով, հաճախ դրանք ունենում են հակադիր ուղղվածություն։

«Օրինակ, Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափում Հյուսիս-Հարավ երկաթուղու կապակցությամբ վերջերս տեղի ունեցած խորհրդակցությունները։ Այս նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կրկին մի կողմ կմնա տրանսպորտային ուղիներից, ինչը հակասում է մեր շահերին», - ասաց պատգամավորը։

Բացի այդ, նրա խոսքերով, ռուսական խորհրդարանական պատվիրակությունները ոչ միշտ են աջակցում հայկական նախաձեռնություներին միջազգային կազմակերպություններում, մինչդեռ հայկական պատվիրակությունները հիմնականում աջակցում են ռուս գործընկերներին։

Աշոտյանը կարծում է նաև, որ ռուս-վրացական հարաբերությունների սրումը բացասաբար է ազդում նաև Հայաստանի վրա։

Միաժամանակ, պատգամավորի խոսքերով, Ռուսաստանը Հայաստանի համար կարևոր գերտերություն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, իսկ Ռուսաստանի մած հայկական համայնքը մինչև վերջ չօգտագործված ռեսուրս է՝ երկկողմ հարաբերությունների խորացման գործում։

Նա նաև նշեց, որ Ռուսաստանի տնտեսական աջակցությունը, Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումները իսկապես զգալի են և որոշ իմաստով հիմնավորված են ոչ այնքան տնտեսապես, որքան քաղաքականապես։

«Հայ-ռուսական կապերը պետք է այսուհետ ևս կկառուցվեն փոխշահավետ համագործակցության վրա, միմյանց շահերը հարգելու վրա։ Համոզված եմ, որ մեր պետությունների նոր ղեկավարությունը մեր հարաբերությունները կկառուցի հենց ելնելով այդ բնագավառում ունեցած լավ ժառանգությունից, ինչպես նաև քաղաքական նոր իրողություններից։ Հայաստանն ընդունում է Ռուսաստանը՝ որպես չափազանց կարևոր գործընկերոջ։ Հայաստանի ռուսական ընկալումը պետք է նույնը լինի», - ասաց Աշոտյանը։-0-