ՀՀ արտգործնախարարը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
12.06.2008,
12:50
ՀՀ արտգործնախարարը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցո Կասսինելլիի հետ քննարկել է հայ-իտալական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։
«Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն իր երախտագիտությունն է հայտնել Իտալիայի կառավարությանը` Հայաստանում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին օժանդակության համար», - նշեցին ԱԳՆ-ից։
Կողմերը անդրադարձել են նաև այս տարվա ընթացքում Հռոմում Իտալիայի կառավարության նախաձեռնությամբ Հարավային Կովկասի վերաբերյալ համաժողովի կազմակերպմանը: -0-