Հայ հնագետներին հաջողվում է տեղեկություններ ստանալ Արևմտյան Հայաստանի պեղումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հնագետներին հաջողվում է տեղեկություններ ստանալ Թուրքիայում գտնվող Հայաստանի պատմական տարածքներում կատարվող պեղումների վերաբերյալ, ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
«Արմտյան Հայաստանում կատարվող պեղումներին հայ հնագետների մասնակցության խնդիրը, հավանաբար, առաջիկայում չի լուծվի»,- երեքշաբթի «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում ասաց Ավետիսյանը։
Նրա խոսքերով, հայկական կողմը խնդիրը լուծելու այլ միջոց ունի։ «Մենք համագործակցում ենք այն միջազգային գիտական կենտրոնների հետ, որոնք Թուրքիայի տարածքում պեղումներ են անցկացնում, և, բնականաբար, մենք կարողանում են օպերտիվ կերպով տվյալներ ստանալ Հայաստանի պատմական տարածքում տարվող աշխատանքների վերաբերյալ»։-0-