Մալուխի վնասվելու պատճառով Հայաստանում համացանցից օգտվողները գործնականորեն զրկվել են համացանցից

05.06.2008, 18:51
Մալուխի վնասվելու պատճառով Հայաստանում համացանցից օգտվողները գործնականորեն զրկվել են համացանցից
Մալուխի վնասվելու պատճառով Հայաստանում համացանցից օգտվողները գործնականորեն զրկվել են համացանցից

Վրաստանում օպտիկամանրաթելային մալուխը վնասվելու պատճառով Հայաստանում Համացանց-կապն ապահովում է ընդհատումներով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ԱրմենՏել» (առևտրային ապրանքանիշը Beeline) հեռահաղորդակցման ընկերության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անուշ Բեգլոյանը։

«Դրսի աղբյուրները հայտնում են, որ այսօր ցերեկը Վրաստանի Մառնեուլի տարածքում վնասվել է օպտիկամանրաթելային մալուխը։ Այդ պատճառով Հայաստանի մի քանի պրովայդերների մատուցած ծառայություններից օգտվող բաժանորդները զրկվել են համացանցից»,- ասաց Բեգլոյանը։

Հայկական Arminco պրովայդերական ընկերությունում դժվարացան նշել վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետը։

Հայաստանում համացանց-կապն իրականացվում է միայն Վրաստանով անցնող միակ մալուխով, որն անցնում է Սև ծովի հատակով։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված (շուրջ 640 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 450 հազար բաժանորդ) ծառայություններ։--0-